Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Մոնթե Մելքոնյանի հոբելյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում

2017-12-01 20:12:00

 

ՀՀ և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին  նվիրված միջոցառումները շարունակվում են: Մեծ հայրենասերին մեծարել են Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի Արթուր Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ուսուցչական կոլեկտիվը, աշակերտներ, ծնողներ, զորամասերից սպաներ: Դպրոցականների համար անցկացվել է արիության դաս` նվիրված լեգենդար հրամանատարին: Հանրակրթական օջախներում այսկերպ են նաև հերոսի անունը բարձր պահում և սերունդներին դաստիարակում հայրենասիրական:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ