Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Ծառատունկ Վարդուտում

2017-11-20 20:11:00

 


Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմն, ընդառաջելով շրջանի Վարդուտ համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվների խնդրանք-առաջարկին, մոտ տասը օր առաջ ցանկապատել է կրթօջախի տարածքը: Հաջորդել է 2-րդ առաջարկը` ցանկապատ տարածքում այգի հիմնել: Օրերս, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ շուրջ 250 մրգատու ծառեր են տնկվել: Ներկա էին շրջվարկազմի ղեկավարը, աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Վարդուտի ու հարևան համայնքների բնակիչներ, դպրոցականներ: Դպրոցի տնօրեն Ռայիսա Բշիկյանն ասել է, որ այգին խնամելու համար յուրաքանչյուր աշակերտ կունենա իր անվանական ծառը: Ծառատունկին դպրոցականների ակտիվությունն ու ոգևորությունն ակնհայտ էր:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ