Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Խառը մենամարտերի Արցախի գավաթի բաց առաջնություն

2017-11-14 21:11:00

 

Տեղի է ունեցել Խառը մենամարտերի Արցախի գավաթի բաց առաջնությունը: Կազմակերպիչը՝ Արցախի մարտարվեստների ասոցիացիան է՝ հովանավորությամբ "Ապագա Սերունդների" հիմնադրամի: Շուրջ 50 մարզիկի ընդգրկմամբ, պայքարը ընթացել է տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում: Ներկայացել են նաև Քարվաճառի նորաբաց մասնաճյուղի սաները: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Իսկ բոլոր տարիքային խմբերում և քաշային կարգերում առաջին տեղերը զբաղեցրած մարզիկները, Կոմիտաս Կարապետյանի կողմից  դրամական պարգև են ստացել: 

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ