Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Իշխանաձորում նախատեսվում է կառուցել մինչև 50 բնակարան

2017-11-13 19:11:00

 


Իշխանաձորը հավակնում է դառնալ ժամանակակից գյուղական համայնք: Պետական ու բարեգործական միջոցներով ընդարձակվում է գյուղի նոր թաղամասը՝ նորակառույց բնակարաններում նոր բնակիչներ ընդունելով: "Քաշաթաղ" բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ կառուցված 11 առանձնատանն ապրում են բազմազավակ ընտանիքներ և համայնքում պահանջարկ վայելող մասնագետներ: Իշխանաձորում նախատեսվում է կառուցել մինչև 50 բնակարան: Այս մասին հայտարարել է պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է գյուղի նորակառույց և կառուցվող բնակարանների հնարավորություններին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ