Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստ

2017-11-10 21:11:00

 


Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը: Մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի նախագահը: Միջխորհրդարանական նիստի մասնակից Արցախի խորհրդարանականներին այսօր ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի ընթացքում Արցախի խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում և Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում: Նախատեսվում է նաև այցելություն Ազգային պատկերասրահ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ