Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Ստեփանակերտի թիվ 5 մանկապարտեզում այսօր բերքի տոն են նշել

2017-11-10 19:11:00

 


Ստեփանակերտի թիվ 5 մանկապարտեզում այսօր բերքի տոն են նշել: Ներկայացնելով տարվա ամենաառատաձեռն եղանակը՝ փոքրիկները գովերգել են աշնան բերքն ու բարիքը: Նախակրթարանի սաներն առանձնակի հմայք են հաղորդել հայկական հացին և հացի թխման արարողությանը: Միջոցառումը համեմելով ազգային և ժողովրդական համարներով՝ փոքրիկները գնահատել են հողի մշակի և հաց ստեղծողի աշխատանքը: Այգիների, դաշտերի, տոնավաճառի և թոնրի պատկերավոր մթնոլորտում հաստատության սաները սերտել են հայկական լավաշի պատմությունը, իմացել, որ այն ամենահինն է և ամենաերկարաժամկետ պահպանվողը աշխարհում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ