Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Արցախյան դպրոցներում նոր ծրագիր կմեկնարկի

2017-11-08 21:11:00

 


Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, ակադեմիկոս Լևոն Բեգլարյանի աջակցությամբ, մտադիր է նոր ծրագիր սկսել արցախյան դպրոցներում: Խոսքը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և համապատասխան մասնագետների պատրաստման մասին է: Գործընթացը նախատեսվում է տեղափոխել դպրոցներ: Այսօր նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Լևոն Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոց, հանդիպել բարձր դասարանցիների հետ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ