Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

"Ղարաբաղ-77"-ի խաղացողները հանդիպել են"Լեռնային Արցախ" ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ

2017-11-08 20:11:00

 


1977թ-ին "Ղարաբաղ" ֆուտբոլային թիմը դարձել էր Ադրբեջանի չեմպիոն: Այս պատմական իրադարձությունն այսօր էլ` հպարտության զգացում է առաջացնում վետերան ֆուտբոլիստների և երկրպագուների շրջանում: "Ղարաբաղ-77"-ի խաղացողներն այսօր հանդիպել են "Լեռնային Արցախ" ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ: Թիմի գլխավոր մարզիչ Ռազմիկ Պետրոսյանը, ողջունելով պատանի ֆուտբոլիստներին, խոսել է 40 տարի առաջ կատարված մարզական մեծ իրադարձության մասին և հորդորել նրանց շատ մարզվել, հաջողություններ գրանցել արցախյան ֆուտբոլում: Վետերանները նաև մարզաշապիկներ հանձնեցին պատանի մարզիկներին:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ