Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախի կոմունիստները հիշում ու արժեվորում են անցած ճանապարհը

2017-11-07 21:11:00

 


100 տարի առաջ՝ 1917թ. հոկտեմբերի 25-ին, նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին, Բոլշեւիկյան`Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում զինված հեղաշրջում տեղի ունեցավ։ Վերջ տրվեց Փետրվարյան հեղափոխությունից հետո Կերենսկու ձեւավորած Ժամանակավոր կառավարությանը, ձախողվեց Սահմանադիր ժողովի հրավիրումը։ Հոկտեմբերյան հեղաշրջման հաղթանակով սկսվեց Ռուսաստանի խորհրդային պատմության ժամանակաշրջանը։ Տարածաշրջանում Հոկտեմբերյան հեղափոխությունը պաշտպանեցին միայն տեղի բոլշևիկյան կազմակերպությունները և նրանց ազդեցության տակ գտնվող զինվորական կայազորները։ Այն հիմք դրեց նաեւ Խորհրդային Միության ստեղծմանը, որի կազմում էր նաև Հայաստանը մինչեւ 1991 թվականը։ 1991-ի դեկտեմբերի 26-ին Բելովեժյան թավուտում կնքված եռակողմ համաձայնագրով Խորհրդային Միությունը կազմալուծվեց։ Օրը նշել են նաեւ Արցախի Կոմունիստական կուսակցության անդամները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ