Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին

2017-11-06 20:11:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին: 
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ