Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարների

2017-11-06 20:11:00

 


Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժեւորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ