Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Ասկերանում նշել են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հարյուրամյակը

2017-11-06 20:11:00

 


Այսօր Ասկերանում նշել են Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հարյուրամյակը: Միջոցառման մասնակիցները նախ այցելել են հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետև հոբելյանական միջոցառումը շարունակվել է Ասկերանի մշակույթի կենտրոնում` շրջանի գրեթե բոլոր համայնքների կուսակցական ներկայացուցիչների մասնակցությամբ: Զեկույցով հանդես են եկել Կոմունիստական կուսակցության Ասկերանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարը, կուսակցության անդամներ: Հանդիսավոր միջացառմանը տոնական շունչ են հաղորդել Ասկերանի երաժշտական կոլեկտիվները:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ