Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Շուրջ 100 ուսանողի համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց

2017-11-04 15:11:00

 


Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նախաձեռնությամբ է հանդես եկել: Մայրաքաղաքում և Շուշիում գործող բարձր ուսումնական 7 հաստատությունների շուրջ 100 ուսանողի համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց՝ դեպի Ամարաս ու հինավուրց Տնջրե: Մասնակիցները մեկնել են առավոտյան. ընտրված երթուղին ուսանողներից շատերի համար ցանկալի էր, քանի որ նշված պատմամշակութային վայրերում առաջին անգամ են լինում: Ծրագիրը ոչ միայն ճանաչողական, այլև հագեցած է մարզամշակութային միջոցառումներով:Երիտասարդների համար օրն առավել հետաքրքիր դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են ազգային ավանդական խաղեր, երգ ու պար:
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նման ձևաչափով նախաձեռնությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանը առաջին անգամն է հանդես գալիս:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ