Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Ստեփանակերտում մեկնարկել է հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցաշարը

2017-11-04 14:11:00

 


Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում այսօր մեկնարկեց իմաստուն խաղի ավանդական մրցաշարը՝ հաշմանդամ ազատամարտիկների միջև: Մտավոր պայքարին ընդգրկվել են 18 ազատամարտիկներ՝ մայրաքաղաքից ու հանրապետության 5 շրջաններից: Մրցապայքարը անցկացվում է արագ շախմատի կանոններով, շրջանաձև մրցակարգով ու 4 ենթախմբով: Հաշմանդամ ազատամարտիկների մասնակցությամբ ամենամյա կազմակերպվող շախմատային այս հանդիպումը ուղղված է հիմնականում մեր վետերանների առօրյայի ակտիվացմանը: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 7-ին. Կազմակերպիչները՝ Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու Ազատամարտիկների միությունն է:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ