Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան

2017-11-03 14:11:00

 


Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ