Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

"Ռոսիա" բիլիարդի ակումբում մեկնարկել է բիլիարդի հայաստանյան բաց առաջնությունը

2017-11-03 12:11:00

 


"Ռոսիա" բիլիարդի ակումբում "Ազատ բուրգ" խաղաոճով այսօր մեկնարկեց բիլիարդի հայաստանյան բաց առաջնությունը: Մրցապայքարին ընդգրկված են շուրջ 40 մարզիկ. այդ թվում նաև սպորտի վարպետներ և հանրապետական ու միջազգային առաջնությունների մրցանակակիրներ: Ի դեպ, բիլիարդի հայաստանյան առաջնությունը Արցախում առաջին անգամն է անցկացվում, որի կայացմանն աջակցել են կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու "Ռոսիա" բիլիարդի ակումբը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ