Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը

2017-11-02 21:11:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝ տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ