Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Արցախի խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ

2017-11-02 21:11:00

 

"Այսօր ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, "Այլընտրանք Գերմանիայի համար" կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում  Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ", - հայտնել են ԱԺ մամլո  ծառայությունից:
Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում  իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես անդրադարձել  Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին:  Մտքեր են փոխանակվել  նաև Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ