Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը հյուրընկալվել է Արցախի պետական համալսարանում

2017-11-02 21:11:00

 


Կեսօրին Լարս Պատրիկ Բերգը հյուրընկալվել է Արցախի պետական համալսարանում: Բարձրագույն ուսումնական հաստատության գերմանական դասասենյակում նա հանդիպել է բանասիրական ֆակուլտետի գերմաներեն ուսումնասիրող ուսանողների և նրանց դասախոսների հետ: Գերմանացի պատգամավորը ներկայացրել է իր կուսակցությունը, խոսել Գերմանիայի ներկայիս քաղաքական ու սոցիալական վիճակից, պատասխանել ներկաների հարցերին: Լարս Պատրիկ Բերգին ուղեկցում էր Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ