Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

2017-11-01 22:11:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջաններում սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:
Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով դրանց համակարգումն ու ժամանակին եւ որակով կատարումը:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ