Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Միջոցառում՝ նվիրված Աշանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին

2017-11-01 22:11:00

 


Երեկ լրացավ Աշանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, "Մարտական խաչ" 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը:
Երեկ Աշանում կայացավ մեծարման ցերեկույթ, որին ներկա էին հերոսի հարազատները, մարտական ու գաղափարական ընկերները, զինվորականներ, համագյուղացիներ:
Արմեն Ավագյանի 50-ամյակի միջոցառումը համընկավ նաև հայրենի գյուղի դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Այսուհետ, մարզադահլիճը ևս կհավերժացնի Արմենի և նահատակ աշանցիների հիշատակը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ