Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Աշոտ Դանիելյանը ճանաչվել է 2010 թվականի Հայաստանի լավագույն սամբիստ

2010-11-23 12:06:00

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` նոյեմբերի 16-ին կայացած նիստը, հաշվի առնելով հայ սամբիստների` Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլային մրցաշարում նվաճած 6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե մեդալները, գերազանց գնահատեց մրցաշրջան 2010-ը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է 2010 թվականի մարզիկների, մարզիչների և մրցավարների լավագույն տասնյակները:
 Մեր հայրենակից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի փուլային մրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն սամբիստ, իսկ նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանը` լավագույն մարզիչ:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ