Անցած տարի շահագործման է հանձնվել 6 նոր դպրոցական
շենք, ընթացքում է ևս 8-ի շինարարությունը: Դպրոցաշինությունը միշտ էլ կարևորվել է երկրի իշխանությունների կողմից:
Այս և այլ ոլորտներում կապիտալ
շինարարությունը համակարգում է կառավարությանն առընթեր
համապատասխան վարչությունը:
Պատերազմի ժամանակ
մեր դպրոցների
մի ստվար հատվածը մեծ վնասներ
է կրել, հետպատերազմյան տարիներին
դրանց վերականգնումը օրախնդիր
էր: Մի շարք դեպքերում
հին շենքը վերանորոգելուց ավելի ձեռնտու էր նոր դպրոց կառուցելը: Այսպես դպրոցաշինությունը հանրապետությունում լայն թափ ստացավ: Կրթարանաններ կառուցվեցին
ինչպես ՙՀայաստան՚
համահայկական հիմնադրամի
ծրագրերով, այնպես էլ, պետական միջոցներով: Անցած տարի շահագործման է հանձնվել
6 նորակառույց, դպրոցների շենքային
պայմանների բարելավման
ու նյութատեխնիկական բազայի թարմացման համար
2009 թվականի պետբյուջեով
հատկացվել էր 1 մլրդ. 335 մլն 895հազար դրամ: Նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել
են: