Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը

2017-06-01 21:06:00

 

"Ոչ ֆորմալ կրթության" ծրագրի շրջանակներում, Արցախի պետական համալսարանում գիտահետազոտական աշխատանքների հիմնական սկզբունքների և խնդիրների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը: Ընտրելով գիտական հետազոտությունների հիմնախնդիրներին առնչվող թեմա՝ բանախոսը նպատակ է ունեցել գիտության ոլորտում ունեցած տարիների իր փորձառությունը կիսելու  երիտասարդ հետազոտողների հետ:Նախքան դասախոսությանն անցնելը` Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել "Հելսինկյան նախաձեռնություն-92" արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանին` ոչ ֆորմալ կրթության ծրագրին ցուցաբերած աջակցության համար և նրան շնորհել Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: "Երկու տարի է, ինչ Կարեն Օհանջանյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ, հաջողությամբ գործում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես են եկել  3  տասնյակից ավելի ՀՀ և արտասահմանյան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ,  գիտնականներ",- նշել է ռեկտորը՝  ընդգծելով ծրագրի դրական արդյունավետությունը, որի մասին բարձրաձայնում են հատկապես ուսանողները: Կարեն Օհանջանյանն իր հերթին շնորհակալություն է հատնել Արցախի Պետական Համալսարանի Գիտական խորհրդին և հավաստիացրել, որ հետագայում ևս ապահովելու է ծրագրի շարունակականությունը՝ ընդգրկելով առավել լայն աշխարհագրություն: 

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ