Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

ԼՂՀ նախագահը շնորհավորել է Արցախի ուսուցիչներին

2010-10-07 12:40:00

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Հահակյանը երեքշաբթի շնորհավորական ուղերձ է հղել հանրապետությունում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ ''Սիրելի ուսուցիչներ       Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ եւ սրտի խորքից բխող ջերմ խոսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ հղում բոլորիդ:      Մեծ պատասխանատվություն եւ ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաեւ ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարեւոր առաքելությունը: Մեր ժողովուրդը միշտ պատվել է ուսուցչին ու խոնարհվել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակության կյանքում: Եվ դրանով է պայմանավորված, որ Արցախի իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթության որակը բարձրացնելու, ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Թանկագին բարեկամներ      Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք'',- ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահի շնորհավորական ուղերձում։

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ