2011-11-17
Վաղաժամ ձմեռը սրբագրել է գյուղատնտեսական աշխատանքների
ընթացքը: Հանրապետությունում հերկված է
32 հազար հեկտար տարածք: Ցանվածն անհամեմատ ավելի քիչ է...
մանրամասն >>
2011-03-04
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ''Արցախ Ռութս Ինվեսթմենթ'' ընկերության կողմից Լիբանան հրավիրված Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շարունակում է իր աշխատանքային հանդիպումները Բեյրությում:
Նախ, հանդիպում է կայացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության ''Գյուլբենկյան'' սրահում` լիբանանահայ գործարարների առաջին խմբի հետ: Տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ քսան գործարարների մասնակցությամբ…
մանրամասն >>
2010-01-25
2009թ-ի վերջերին, ԼՂՀ հռչակումից հետո առաջին անգամ, ներշրջանային ուղևորափոխադրումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով պետբյուջեի միջոցներով Կենտրոնական ավտոկայանի շարժակազմը համալրվել է մարդատար 4 նոր ավտոբուսներով:
մանրամասն >>
2010-01-13
2009 թվականի գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումներին և բացթողումներին էր նվիրված վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունը` ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Ժամանակի հետ հստակեցվում են ինչպես այս ոլորտի առաջնահերթությունները, այնպես էլ դրանց լուծմանն ուղղված մեխանիզմները:
Շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրեցին հանրապետության շրջաններում առկա իրավիճակը և գյուղատնտեսության այս կամ այլ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:
մանրամասն >>
2010-01-11
Կայուն ոռոգման համակարգի առկայությունն է կարող երաշխավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Ասկերանի շրջանում այդ ուղղությամբ կատարված աշխատանքներում ակնհայտ են թե ձեռքբերումները եւ թե բացթողումները: Դրանք չվրիպեցին նաեւ երեկ շրջան այցելած վարչապետ Արա Հարությունյանի ուշադրությունից:
մանրամասն >>
2010-01-08
Անցած տարի շահագործման է հանձնվել 6 նոր դպրոցական
շենք, ընթացքում է ևս 8-ի շինարարությունը: Դպրոցաշինությունը միշտ էլ կարևորվել է երկրի իշխանությունների կողմից:
Այս և այլ ոլորտներում կապիտալ
շինարարությունը համակարգում է կառավարությանն առընթեր
համապատասխան վարչությունը:
Պատերազմի ժամանակ մեր դպրոցների մի ստվար հատվածը մեծ վնասներ է կրել, հետպատերազմյան տարիներին դրանց վերականգնումը օրախնդիր էր: Մի շարք դեպքերում հին շենքը վերանորոգելուց ավելի ձեռնտու էր նոր դպրոց կառուցելը: Այսպես դպրոցաշինությունը հանրապետությունում լայն թափ ստացավ:
մանրամասն >>
2009-11-13
Վարչապետ Արա Հարությունյանի կարծիքով այս տարի սկսված եգիպտացորենի ծրագիրը ձախողվել է. արդյունքն էլ զրոյական է: Այս կարծիքը կառավարության ղեկավարը հնչեցրել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների...
մանրամասն >>
2009-10-25
ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը վերջերս հացի արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված բողոքներ է ստացել սպառողներից: մանրամասն >>