Լուրեր

ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ. 22 ՏԱՐԻ ԱՆՑ

2010-03-24
Ուղիղ 22 տարի առաջ, փետրվարի 20-ին հրավիրվեց  Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի պատմական նստաշրջանը,  որը և իրավական ձևակերպում տվեց արցախահայության ազատագրական պայքարին: 
մանրամասն >>

 

ԲԱՑՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

2010-03-24
Արցախում արդեն մեկնարկել են փետրվարի 23-ին  նվիրված տոնակատարությունները:  Այս շարքում անդրանիկը փետրվարի 19-ին մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում ...
մանրամասն >>

 

ԿՐԿԻՆ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆՄԵՐԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2010-03-24
Վերջին ամիսներին  վերափորձաքննության արդյունքում  մեր հանրապետությունում կտրուկ նվազել է հաշմանդամների թիվը:
մանրամասն >>

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է...

2010-02-19
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական եւ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսեց մարտական հերթապահություն կրող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացավ պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին եւ ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգեւատրեց հուշանվերներով: Բակո Սահակյանը ներկա գտնվեց տանկահրաձգային եւ հրաձգային վարժություններին: Նախագահն այցելել է նաեւ գումարտակներից մեկի սպայական ավան եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Մարտունի շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
մանրամասն >>

 

88-Ը`ՙԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ՚-Ի ԷՋԵՐՈՒՄ

2010-02-18
Անգնահատելի է ՙԽորհրդային Ղարաբաղ՚-ի դերակատարությունը Արցախյան շարժման օրերին: Նախկին մարզկոմի, իսկ այսօր նախագահական շենքի և արցախբանկի մերձակայքում էր գտնվում թերթի խմբագրությունը: Ֆիզիկական իմաստով այն շարժման  էպիկենտրոնում էր  ու կարծես այն վերածվել էր յուրատեսակ  շտաբի, որ ստանում ու հրապարակում էր ամենավերջին ու թեժ լուրերը, իսկ խմբագրակազմը լիցք էր հաղորդում շարժմանը: ՙԽորհրդային Ղարաբաղ՚-ի բոլոր համարները,  1988թ.փետրվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածի հրատարակությունից բացի, այսօր պահվում են հանրապետական գրադարանում:
մանրամասն >>

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

2010-03-24
2004 թվականից Արցախում սկսվել է սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրումը: Մինչև  քարտերի լիրաժեք կիրառմանն անցնելը մի քանի անգամ օրնսդրական ու ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ են տեղի ունեցել` այն տրամաբանությամբ, որ համակարգի ներդրումն ու կիրառումը չսահմանափակի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, միևնույն ժամանակ առավել արդյունավետ լինի  կիրարկման  ու համակարգի կառավարման գործը: 
մանրամասն >>

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԼՂՀ 4-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

2010-03-24
Խորհրդարանի 10-րդ նստաշրջանը սկսեց իր աշխատանքները: 4-րդ գումարման Աժ-ի վերջին նստաշրջանի անդարնիկ նիստի օրակարգում 16 հարց էր, պատգամավորներն ընդունեցին 8 օրենք, 4-ը` առաջին ընթերցմամբ: Օրակարգով նախատեսված առաջին օրինագիծը Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի մասին էր: Մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում են ՙԱրցախ ՀԷԿ՚-ն ու ՙԱրցախ էներգո՚-ն: Որքանով է նպատակահարմար ռազմավարական նշանակության նման օբյեկտների սեփականաշնորհումը` նման հարցադրումով հանդես եկավ  պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:
մանրամասն >>

 

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 2009-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2010-03-24
Հիպոթեքային վարկավորման ծրագրը, որի մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, 2008-ից արդեն նոր մեխանիզմով է իրագործվում:   Պետական գումարները հիմնադրամը օգտագործում է ոչ թե վարկավորման, այլ բանկերի հետ համագործակցության նպատակով` տոկոսադրույքների սուբսիդավորման համար: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին շահառուների թիվն է մեծացել:
մանրամասն >>

 

ԱՐՑԱԽԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 9-Ը ՏԱՐԵԿԱՆ Է

2010-03-24
Լրանում է  Արցախի ժուռնալիստների միության 9-ամյակը: 2001-ին ԼՂՀ-ում մի խումբ լրագրողների նախաձեռնությամբ ստեղծված միությունը պահի հրամայականան էր, նախորդ տարում մեր երկրում տիրող ներքաղաքական լարվածությունը իր բացասական ազդեցությունն էր թողել նաև ժուռնալիստների պահվածքի վրա:  Եվ միության ծնունդը կոչված էր ապահովել լրագրողների միջև համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը:
մանրամասն >>

 

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՆԱՏ ՍԱՈՒԴԱԲԱԵՎԻ ՀԵՏ

2010-02-16
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: մանրամասն >>