Հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ’’Լույս’’ հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների: Երկրի ղեկավարը նշել է արտերկրի առաջատար բուհերում բարձրակարգ ուսում ստանալու եւ հայրենիքում այդ գիտելիքների կիրառման կարեւորությունը, ինչը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական եւ գիտակրթական առաջընթացին…