Գլխավոր \ Ղեկավարություն

Ղեկավարություն


Նորեկ Գասպարյան: ԼՂՀ Հեռուստառադիոընկերության Խորհրդի Նախագահ:

1959 թ. եմ ծնվել, նոյեմբերի 7-ին, Արցախ աշխարհում:

Ամենաանմեղ, այսինքն` մանկության օրերս շարել եմ Շուշիի նեղլիկ փողոցներում, քարոտ նրբանցքերում, գունավոր տանիքներին, ծառերի ճյուղերին ու կամարապատ դարպասների առաջ:

Բանասիրական կրթություն եմ ստացել:

Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչև օրս հասցրել եմ գրել ընդամենը տաս գիրք: Մեկը` մի քիչ լավ, մեկը` մի քիչ վատ, բայց բոլորն էլ անկեղծ: Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություններ, և պատմվածք, որը հաջողվի:

Նաև լրագրությամբ եմ զբաղվում: Վաստակավոր լրագրող եմ: Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի  հեղինակ եմ:

Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության և Արցախ աշխարհը երբեք չի տկարանալու սիրո պակասից:



 Արթուր Վեսմիրի Ներսիսյան: Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն:

Ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1980 ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1981 թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

1985 թ. հոկտեմբերից մինչև 1987 թ. մայիս ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում:

1988 թ. մայիսից մինչև 2005թ. սեպտեմբեր աշխատել է հեռուստատեսությունում` որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր: Հեղինակ է մի շարք հեռուստաֆիլմերի և հաղորդումների:

2005 թ. սեպտեմբերից մինչև 2006թ. նոյեմբեր աշխատել է ″Արվարդ″ ՓԲԸ-ում` որպես գործադիր տնօրեն:

2007 թ. հունվարից մինչև 2011թ. մարտը աշխատել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերությունում″ ՓԲԸ-ում որպես ծրագրերի տնօրեն:

2011 թ. ապրիլին նշանակվել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերության″ գործադիր տնօրեն:

2008 թ. պարգևատրվել է ″Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին″ մեդալով:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:



Հրայր   Համլետի   Ավետիսյան 
Գլխավոր ռեժիսոր
Ծնվել  է  1971թ. փետրվարի 18-ին ք.  Ստեփանակերտում /ԼՂՀ/: 
1978 -1988թթ   ուսանել է  նույն  քաղաքի  թիվ  10 միջնակարգ դպրոցում: 
1988թ. ընդունվել է   Երևանի   գեղարվեստաթատերական ինստիտուտի   գրա‎‎ֆիկական դիզայնի  բաժինը. և ավարտել 1993թ.:
1991 թ.   դեկտեմբեր  ամսից կամավոր մասնակցել է  Արցախի ազատագրական   շարժմանը: 
1996թ. աշխատանքի անցել   Հրազդանի հեռուստատեսություն,  միաժամանակ,   մասնակցել INTERNEWS-ի   կազմակերպած օպերատորական և ռեժիսորական  որակավորման կուրսերին:    
Նույն  թվականին  մեկնել է  Ֆրանսիա և  երկու ամիս  աշխատել մասնավոր հեռուստատեսությունում:
1996թ. հուլիսից  աշխատանքի է  անցել   Արցախի հանրային  հեռուստատեսություն,  որպես  ռեժիսոր,  ապա`   2000թ. գլխավոր  ռեժիսոր:
1998թ-ից  Ստեփանակերտի  մամուլի ակումբի վարչության  անդամ է: 
1999-2000թթ.  զբաղեցրել  է   Ստեփանակերտի   քաղաքապետարանի   լրատվական ծառայության   պետի պաշտոնը:
Կինոմատոգրա‎ֆիայի  և հեռուստատեսության  բնագավառում երկու անգամ  /2005թ., 2008թ/  արժանացել է  Եղիշեի անվան   պետական  մրցանակին:
Ամուսնացած  է. ունի երկու  դուստր և մեկ  արու զավակ:



Արսեն Արամայիսի Առստամյան: ''Օր'' լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր:
Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:
1987թ. հաճախել և 1997 թվականին ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը:
1997թ. ընդունվել և 2004 թվականին ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ″Հայոց լեզու և գրականություն″ բաժինը:
1998-2009թթ. ծառայել է Հայկական զինված ուժերում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով, 2003թ. և 2008-2009թթ.  աշխատել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում` որպես խմբագիր-հաղորդավար, իսկ 2007թ. հունվարից մինչև հուլիս համակարգել է Արցախի ազատամարտիկների միության ″Հայրենյաց պաշտպան″ հեռուստածրագրի աշխատանքները:
2005-2007թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` ″Հայ գրականություն″մասնագիտությամբ: Ունի բանասիրության մագիստրոսի աստիճան: 
2008թ. ապրիլի 11-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել և հետագա ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունում` որպես բանակային լրատվության բաժանմունքի առաջին բանակային կորպուսի թղթակցական կետի խմբագիր-օպերատոր:
2009թ. հուլիսի 21-ին, հաստիքների վերահայտարարման կապակցությամբ, նշանակվել և հետագա  ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` որպես ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակայնության հետ կապերի բաժնի հանրային կապերի և միջգերատեսչական համագործակցության բաժանմունքի ավագ սպա:
2009թ. դեկտեմբերի 12-ին, հաստիքների կրճատման պատճառով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից:
2009թ. դեկտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակայնության հետ կապերի բաժնի հանրային կապերի և միջգերատեսչական համագործակցության բաժանմունքի գլխավոր մասնագետի պաշտոնին: Նույն հրամանով շնորհվել է քաղաքացիական  հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 
Շուրջ 12 տարվա զինվորական ծառայության ընթացքում հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է շնորհակալության, պարգևատրվել ″Անբասիր ծառայության համար″ առաջին աստիճանի և ″Ծովակալ Իսակով″ մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր  նվերներով:
Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1995 թվականից` պարբերաբար հանդես գալով Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող ″Կարկաչ″ մանկապատանեկան ծրագրով:
2010 թվականի հունիսից աշխատանքի է անցել ″Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն″ ՓԲԸ-ում` որպես ″Օր″ լրատվական ծրագրի հաղորդավար:
2011 փետրվարին նշանակվել է ″Օր″ լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր:
Ունի մայորի զինվորական կոչում: 
Անկուսակցական է:
Ամուսնացած չէ: