Գլխավոր \ Ծրագրերի հեղինակներ

Ծրագրերի հեղինակներ

Սոֆի Կոնստանտինի   Իվանիդիս

Սոֆի Կոնստանտինի Իվանիդիս

Ծնվել է 1974 թվականին ՀՀ  Գյումրի քաղաքում£ Ավարտել է  Արցախի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետը: Ունի  բակալավրի  աստիճան: 
 ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերություն″ ՓԲԸ¬ում  աշխատում է 1999 թվականից:  Մինչև  2009 թվականի  ապրիլ ամիսն աշխատել է  լրատվական-վերլուծական խմբագրությունում որպես   խմբագիր:  
2008-2009 թթ.  աշխատել է որպես  ″Օր″ լրատվական-վերլուծական խմբագրության  գլխավոր խմբագիր:  Այժմ  հեռուստատեսության  ստեղծագործական խմբագրության  խմբագիր է: Հեղինակ է ″Առողջություն″, ″Պահոց″, ″Վերնագիրը  վերջում″ հեռուստահաղորդումների:   
Արցախի ժուռնալիստների միության անդամ է, արժանացել է  նույն միության  մրցանակին: 2009 թվականին ″Վերնագիրը  վերջում″ հեռուստահաղորդման  համար  արժանացել է Եղիշեի անվան ԼՂՀ  պետական մրցանակի:  
Անկուսակցական է, ունի  մեկ դուստր:

 
Լիդիա Եպիսկոպոսյան

Լիդիա Եպիսկոպոսյան

Դեռ մանկուց երազում էի  լրագրող կամ իրավաբան դառնալ, անկեղծ ասած, մի քիչ էլ դերասանուհի դառնալու հակում ունեի, և ավելի քան համոզված էի, որ այդ երեք երազանքից գոնե մեկը կիրականանա, և պատկերացրեք չսխալվեցի` երեքն էլ իրականացան մեկի միջոցով: Ես լրագրող դարձա`  մի մասնագիտություն, որը իր մեջ և դերասանական արվեստ է պարունակում, և իրավաբանություն, և ամեն-ամեն ինչ: Ծնված օրվանից Հայաստանի Հանրապետությունում եմ  ապրել ու երբեք չէի պատկերացնի,  որ մի օր ճակատագիրն ինձ կբերի ու կհասցնի Արցախի հանրային հեռուստատեսություն և ավելին. չէի պատկերացնում, որ այնպես կտիրապետեմ այս բարբառին, որ երբեմն ես ել կզարմանամ ինձ վրա: Արդեն 7 տարի է աշխատում եմ Արցախի հանրային հեռուստատեսությունում, այն իմ առաջին ու կարծում եմ միակ աշխատավայրը կլինի: 
Լրագրողական գործունեությունս  սկսել եմ 2005 թվականին ″Բարև″ ծրագրից, երբ դեռ ԱրՊՀ–ի լրագրության բաժնի 5-րդ կուրսում էի սովորում, հետո 3 տարի շարունակ Լիլիթ Գասպարյանի հետ վարում էինք ″Շառավիղ″ համահեղինակային ծրագիրը, այնուհետև`″Իմ իրավունքը″, այժմ էլ ″Մեր Շենը″ գյուղական ծրագիրը:

 
Գայանե Մելքումյան

Գայանե Մելքումյան

Ես Գայանե Մելքումյանն եմ: Հեռուստահաղորդավար ու լրագրող դառնալու ցանկությունս մեծ էր: Դեռ մանկուց էի երազում այս ամենի մասին: Հեռուստատեսային աշխատանքին սիրահարվեցի` էկրանին տեսնելով լրատվականի հաղորդավարներին: Մասնագիտությամբ լրագրող եմ: Արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ Արցախի Հանրային հեռուստատեսությունում: Սկզբում ցանկանում էի աշխատել լուրերի բաժնում` որպես լրատվականի հաղորդավար: Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ հեղինակային հաղորդաշար ունենալն առավել հետաքրքիր է: Աշխատանքս սկսեցի զանազան թեմաներով տեսանյութերի պատրարստմամբ եւ այդ ամենն ամբողջացվում էր մեկ ծրագրում: Հեռուստատեսային աշխատանքը, իսկապես, տարբերվում է մնացած բոլոր ոլորտի աշխատանքներից: Էկրանը մեզ հնարավորություն տվեց ինքնադրսեւորվելու եւ առավել վստահ լինելու ցանկացած հարցում: Հեռուստաէկրանը սիրում է անկեղծությունը եւ անկեղծ ու սիրով կատարած աշխատանքն է հետագա իմ հաջողությունների երաշխիքը լինելու:

 
Սարինե Հայրիյան

Սարինե Հայրիյան

Ես  Սարինեն եմ: Լրագրողական աշխատանքի հանդեպ  հետաքրքություն ունեի դեռ մանկուց, երբ   ցեխով սարքած ինքնագործ միկրոֆոնով   հարևանների ու բակի երեխաների   համար համերգներ էի վարում:
     2  տարի առաջ   սկսեցի աշխատել Արցախի հանրային հեռուստատեսությունում: Երաժշտական հաղորդման տեղն   էր թափուր, առաջարկեցին, ես էլ համաձայնեցի: Մասնագիտությամբ բանասեր եմ, նաև երաժշտական կրթություն ունեմ. դաշնամուր եմ նվագում:
      Խոստովանեմ` աշխատանքիս  միջոցով ամեն օր ինքս ինձ եմ բացահայտում առաջին հերթին, այնքան թաքնված  կողմեր կան...հետո  նաև շատ  տարբեր մարդկանց  հոգեբանություն ու բնավորություն եմ ճանաչում.. զարմանալի  է...դեռ չեմ հոգնել:
     Անկեղծ ասեմ`ես այն մարդկանցից եմ, ով սիրում է ուշադրության կենտրոնում լինել, իսկ ինչը,  ավելի  քան էկրանը, կարող էր ընձեռել ինձ այդ հնարավորությունը:Պարզապես մի ցանկություն ունեմ` թող այս աշխատանքը երբեք չդադարի ինձ համար հոբբի լինելուց: 

 
Արև Ավանեսյան

Արև Ավանեսյան

Ողջույն, ես Արևիկն եմ: Արցախի հանրայինի սկսնակ լրագրողներից մեկը: Մասնագիտությամբ բանասեր եմ, էությամբ` լրագրող: Ինչ ինձ հիշում եմ, երազում եմ հեռուստաէկրանի մասին, ինչպես ասում են` ով ձգտում է, նա հասնում է երազանքին:
Ծնվել եմ 1989թ. Ստեփանակերտում: Սովորել ու ավարտել եմ դպրոցը, ապա նաև բուհը` Արցախի պետական համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան: 2010 թվականից աշխատում եմ Արցախի հանրայինում, ինչի համար շատ ուրախ եմ: Սյուժեներ եմ պատրաստել ″Այսօր եթերում″, ″Բաց դռներ″, ″Ազատ անկյուն″ ծրագրերի համար: Այսօր հեղինակում եմ ''Մեր շենը''և ″Պահված հուշեր″ ծրագրերը, առաջինը պատմում է Արցախի գյուղերի մասին, իսկ երկրորդը` մեր տատ ու պապերի սիրո ու ընտանիքի մասին:
Կարծում եմ սկիզբը լավ է, իսկ ապագան ավելի լավ է լինելու, նոր ծրագրեր ու բարի եթերներ դեռ շատ են լինելու: